8 հունվարի 2021 - 11:54 AMT
Bitcoin-ի արժեքը գերազանցել է $40,000-ը

Ամենատարածված կրիպտորաժույթի՝ Bitcoin-ի արժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 40,000 դոլարը։ Այդ են վկայում սակարկությունների արդյունքները։

Ըստ CoinMarketCap-ի՝ հունվարի 7-ի Մոսկվայի ժամանակով ժամը 21:19-ի դրությամբ, Bitcoin-ը թանկանում է 14.83%-ով՝ կազմելով 40,146 դոլար: Կրիպտոարժույթի ամենամեծ փոխանակման Binance բորսայում կրիպտոարժույթի գինն աճում է 15.05%-ով՝ մինչև 40,121 դոլար։

CoinMarketCap պորտալը հաշվարկում է միջին գինը՝ ավելի քան 20 բորսայի տվյալների հիման վրա։