2 մարտի 2009 - 14:21 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կժամանի Երեւան
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը կմասնակցի Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների նիստին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ-ում, գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 16-17-ին:

Թուրքական «Սաբահ» թերթը նշում է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեռեւս մեկ ամիս առաջ է իր պաշտոնակիցն հրավիրել նիստին, սակայն, Թուրքիայի ԱԳ նախարարը այժմ է տվել նիստին մասնակցելու իր համաձայնությունը: