8 հունվարի 2021 - 16:25 AMT
Իրանը հայտնել է Պարսից ծոցի ափին ստորգետնյա հրթիռային բազայի մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է Պարսից ծոցի ափին գտնվող ստորգետնյա հրթիռային բազան, գրում է Sputnik Արմենիան՝ Mehr գործակալությանը հղումով։

Նշվում է, որ արարողությանը մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն հրամանատար Հոսեյն Սալամին, ինչպես նաև ՌԾՈւ հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, որոնց ենթակայությանն է դասվում «ռազմավարական բազան»։

Ինչպես հայտարարել է Սալամին, այնտեղ տեղակայված են բարձր ճշգրտության «ավերիչ մեծ ուժ ունեցող» հարյուրավոր կիլոմետրերի հեռահարությամբ հրթիռներ, որոնք կարող են հաղթահարել ռադիոէլեկտրոնային պաշտպանության արգելքները։

Հաղորդագրությունը հայտնվել է ԱՄՆ և Իրանի միջև սրացումների և մամուլում այն շահակումների ֆոնին, թե ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մինչև հունվարի 20-ը, երբ լրանում է Թրամփի պաշտոնավարման ժամկետը, հարված հասցնել Իրանին։