ԱՄՆ-ում գործող նախագահ և ընտրություններում պարտված Դոնալդ Թարփմի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո առնվազն 25 քրգործ է հարուցվել ներքին ահաբեկչության հոդվածով։ Այդ մասին հայտնել է կոնգրեսական Ջեյսոն Քրոուն Twitter-ի իր էջում ԱՄՆ բանակի քարտուղար Ռայան Մաքքարթնիի հետ հեռախոսազրույցից հետո։
Ըստ Քրոուի՝ Մաքքարթնին հաստատել է, որ տեղում հայտնաբերվել են երկարափող հրազեն, Մոլոտովի կոկտեյլներ, ինքնաշեն պայթուցիկներ և ձեռնաշղթաներ։
«Դա վկայում է այն մասին, որ հաջողվել է կանխել ավելի լուրջ աղետ»,- ասել է կոնգրեսականը։
Քրոուն նշել է, որ մտահոգված է լուրերով, թե գրոհին մասնակցել են ԱՄՆ ԶՈւ պահետազորայիններ և ռեզերվիստներ, և առաջարկել է հետաքննել միջադեպերն ու պատասխանատվության ենթարկել։
Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել էին Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ պետք է հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները՝ Ջո Բայդենի հաղթանակով։ Արդյունքում 4 մարդ զոհվեց։ Վաշինգտոնում պարետային ժամ հայտարարվեց։ Մեղադրանք է ներկայացվել հարձակման 55 մասնակցի։