Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը կայուն ծանր է, հայտնում են Պաշտպանության բանակից։
«Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավոր զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել»,-հայտնել են ՊԲ-ից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: