2 մարտի 2009 - 20:24 AMT
ՀԱՊԿ ՕԱՀՈՒ ձեւավորման հարցերը քննարկվեցին Ն.Բորդյուժայի եւ Ս.Օհանյանի հանդիպմանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 2-ին ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) ստեղծման մեխանիզմները:

Այնուհետ- ՀԱՊԿ քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի նախագծերը:

ՕԱՀՈՒ ստեղծման մասին որոշումն ընդունվել է Մոսկվայում փետրվարի 4-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովին: