Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 164,235-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 263-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2987 դեպք կա, այլ պատճառով՝ 728։
Ապաքինվել է ևս 295 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 152,615 է։ Փաստացի բուժվողների թիվը 7905 է։
Մեկ օրում թեստավորվել է 1638 հոգի, ընդհանուր առմամբ 620,704 թեստ է արվել։