18 հունվարի 2021 - 17:30 AMT
Արսեն Թորոսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ Աղաջանյանն ազատվել է պաշտոնից

Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապաստախան որոշումը։

Մեկ այլ որոշմամբ, արդեն նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Հունվարի 18-ին վարչապետը Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Ավելի ուշ նախագահը ստորագրել է այն։