20 հունվարի 2021 - 11:00 AMT
ԱԻՊԾ․ Ջաբրայիլում 1 զինծառայողի աճյուն է գտնվել՝ անճանաչելի է

Հունվարի 19-ի որոնողական աշխատանքների արդյունքում Մեխակավանից (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն, մարմինն անճանաչելի է եղել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, PanARMENIAN.Net-ին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան) ուղղություններով:

Հունվարի 20-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվի․ այդ օրն Ադրբեջանում «սգո օր» է։

Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 զինծառայողի ու քաղաքացիական անձի աճյուն: