21 հունվարի 2021 - 11:11 AMT
ՀՀ-ն ու ՌԴ-ն կվերացնեն տեղաշարժի բոլոր սահամնափակումները, գնդակը ռուսական կողմում է

Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի ու ելքի բոլոր սահամանփակումները, որոնք ներդրվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանի խոքով՝ կողմերը փորձել են հարցը լուծել Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց դա նրանց չի հաջողվել։ Այժմ հարցը որոշվել է կարգավորել երկողմ ձևաչափվ։

«Մենք մուտքի ազատ ռեժիմի հնարավորություն ենք տվել բոլոր այն քաղաքացիների համար, որոնք թեստավորվել են կամ արդեն վարակվել կորոնավիրուսով»,-հայտարարել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը դեկտեմբերի 27-ին արդեն հաստատել է այդ ընթացակարգը, հերթն այժմ ռուսական կողմինն է։ Ըստ նրա՝ առաջիկա օրերին ՌԴ-ում ևս որոումը կընդունվի։

Կորոնավրուսի համավարակի պատճառով ներդրված սահմանանափակումները գործում են 2020-ի գարնանից։