21 հունվարի 2021 - 13:54 AMT
Արամ Ա․ Պետք է միայն անցյալով չհպարտանանք և անիրատեսական մոտեցումներով ժամանակ չվատնենք

Անհրաժեշտ է դուրս գալ անցյալի պահակը լինելու կրավորական վիճակից ու պատռել ռոմանտիզմի խաբուսիկ շպարը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը՝ հորդորելով այսուհետ միայն անցյալով չհպարտանալ։

Արամ Ա-ի խոսքով՝ աշխարհն արագընթաց առաջադիմության մեջ է, և գլոբալացման դարաշրջանում մարդիկ չեն նայում միայն մեր անցյալին, այլև՝ ներկային ու ապագային։

Արամ Ա-ն հորդորել է այլևս տեսական սկզբունքերով ու անիրատես մոտեցումներով ժամանակը չվատնել:

«Մենք պիտի ունենանք նոր շունչ ու ներկայի նոր տեսլական՝ մեր ներկայությունն աշխարհում հաստատելու և մեր ապագան ապահովելու համար»,-եզրափակել է նա։