21 հունվարի 2021 - 16:10 AMT
Արցախի թեմը հոգևոր նոր առաջնորդ ունի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ, Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Տեր Ենովք քահանա Եսայանը։

Ավելի վաղ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել էր հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։