2018 թվականից մինչև 2021-ը Ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, վարչապետն ու պաշտպանության նախարարությունը զենքով են պարգևատրել 115 հոգու, PanARMENIAN.Net-ի հարցումներին ի պատասխան հայտնել են գերատեսչություններից։
2018 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ ոստիկանությունը զենքով պարգևատրել է 49 ծառայողի։ Նույն ժամանակահատվածում պաշտպանության նախարարությունը զենքով պարգևատրել է 57 հոգու։
Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ կառավարության ղեկավարը 2018-ին զենքով ոչ ոքի չի պարգևատրել, 4 հոգու պարգևատրել է 2019-ին, մեկին՝ 2020-ին։
ԱԱԾ-ից հայտնել են, որ 2018-ից առայսօր զենքով պարգևատրվել է 4 հոգի։
Բոլոր գերատեսչությունները` հղում անելով օրենքին, նշել են, որ զենքով պարգևատրված անձանց ցանկը հրապարակման ենթակա չէ։