Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 166,728-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 59-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3069 դեպք կա, այլ պատճառով՝ 765 ։
Ապաքինվել է ևս 265 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 156,910 է։ Փաստացի բուժվողների թիվը 5984 է։
Ընդհանուր առմամբ, 644,796 թեստ է արվել, մեկ օրում` 1190: