29 հունվարի 2021 - 14:25 AMT
Մարտունու մանկապարտեզը՝ պատերազմից հետո. Ֆոտո

Արցախում 44-օրյա պատերազմի ու Ադրբեջանցիների կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու արդյունքում վնասվել է նաև Մարտունի քաղաքի մանկապարտեզի շենքն ու գույքը։ Twitter-ում օգտատերերից մեկը տարածել է քաղաքի մանկապարտեզի լուսանկարները։

Դրանցում երևում է, որ մեծ վնաս է կրել շենքը, մանկապարտեզի բակում գույքը ևս վնասվել է։

Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը նպատակաուղղված թիրխավորում էր նաև քաղաքացիական բնակչությանը՝ այդ թվում՝ դպրոցներ, հիվանդնաոցներ ու այլ հաստատություններ։ Քաղաքացիական բնակավայրերը գնդակոծվում էին, հրետակոծվում ու ԱԹՍ-ների հարվածների տակ հայտնվում։