2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին` 2019-ի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7․5%-ով, հայտնում են Վիճակագրական կոմիտեից։
2019-ի հետ համեմատ` 2020-ին ներքին առևտրի շրջանառությունը նվազել է 14%-ով, շինարարության ծավալը կրճատվել է 9․5%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը անկում է գրանցել 0.9%-ով, աճ է գրանցել գյուղատնտեսության արտադրանքի ծավալը` 1.4%։
2020-ին` 2019 թվականի համեմատ, Հայաստանից արտահանումը կրճատվել է 3.9%-ով, իսկ ներմուծումը անկում է ապրել 17.7%-ով։
1․4%-ով աճել է գյուղատնտեսության արտադրանքի ծավալը։