2 փետրվարի 2021 - 13:50 AMT
Վրաստանը վերսկսել է կանոնավոր թռիչքները, այդ թվում՝ դեպի ՀՀ

Վրաստանը վերսկսել է կանոնավոր թռիչքները Թբիլիսիի միջազգային օդանավակայանից՝ փետրվարին թռիչքներ կլինեն դեպի 12 երկիր, այդ թվում՝ Հայաստան։

Դեպի Երևան շաբաթական երկու թռիչք կիրականացվի՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: Ըստ Վրաստանի քաղավիացիայի՝ թռիչքներ չեն իրականացվի միայն փետրվարի 3-ին և 7-ին: Փոխարենը լրացուցիչ թռիչք է նշանակվել փետրվարի 5-ին, գրում է գրում է Sputnik Georgia-ն։

Փետրվարի 1-ի դրությամբ Վրաստանից և հակառակ ուղղությամբ կարելի է մեկնել Գերմանիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Կատար, ԱՄԷ, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան և Բելառուս,

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Վրաստանը մարտի 21-ից փակել էր օդային հաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Իրականացվում էին միայն հատուկ չվերթեր, որոնք տարհանում էին տարբեր երկներից Վրաստանի քաղաքացիներին։