«Արևիք» ազգային պարկում մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կովկասյան ընձառյուծ են նկատել, փոխանցում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Մշտադիտարկման աշխատանքներն իրականացվել են «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից։
Կովկասյան ընձառյուծը գրանցված է Հայաստանի կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։