15 փետրվարի 2021 - 11:37 AMT
ԱԻՊԾ․ Որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութի շրջանում

Փետրվարի 15-ին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում:

ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի զոհերի մարմինների որոնումները սկսվել են նոյեմբերի 13-ից։ Հայկական կողմը դեռ ունի անհետ կորած զինծառայողներ։