Փետրվարի 15-ին ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալով՝ զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել։
Որոնողական աշխատանքներ փետրվարի 16-ին չեն իրականացվելու:
Հրադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: