Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից Գյումրիում է․ հանդիպելու է Շիրակի մարզից գերի ընկածների հարազատներին։
Մինչ այդ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շիրակի մարզպետարանում հանդիպում է ունեցել կառույցի ղեկավարության՝ նորանշանակ մարզպետի ու տեղակալների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների հետ, տեղեկացնում է «Առավոտը»։
Հանդիպումները փակ են՝ լուսաբանման ոչ ենթակա։
Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։