18 փետրվարի 2021 - 12:56 AMT
Վայրի բնության հիմնադրամի տեսախցիկներն աղվեսների «մարտեր» են ֆիքսել

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն աղվեսների «մարտեր» են ֆիքսել, ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

«Մինչ դուք քնած էիք, մեր թակարդ-տեսախցիկները ֆիքսել են աղվեսների «մարտեր»: Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են աղվեսները «կռվում» վայրի բնության մեջ․․․ ուշագրավ տեսարան է»,- ասվում է գրառման մեջ։

Հիմնադրամը հրաապարակել է տեսանյութը։

Տեսանյութը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահ Վարդան Գեղամյանի։