ՀՀ ՀՆԱ-ն 2019-ի համեմատ, ըստ նախնական տվյալների, 2020-ին նվազել է 7.6%-ով, այդ են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
2020-ին ՀՆԱ-ի աճ է գրանցվել միայն առաջին եռամսյակում՝ 3.9%, մյուս երեք եռամսյակներում անկում է եղել։ Երկրորդ եռամսյակում 13.7% անկում է գրանցվել, երրորդում՝ 9%, չորրորդում՝ 8%։
ՀՆԱ-ի անվանական ծավալը 2020-ին կազմել է 6,183,742 դրամ։
ՀՆԱ կազմում ամենամեծ մասը կազմել է վերամշակող արդյունաբերությունը, ինչպես նաև գյուղատնտեսությունը, որսն ու անտառտնտեսությունը և ձկնորսությունը՝ 11.7%, մանրամեծածախ առևտրին բաժին է ընկել 10.9%, գրում է ԱՌԿԱ-ն։
Անշարժ գույքի հետ կապված գործունեության տեսակարար կշիռը ՀՀ ՀՆԱ-ում 2020-ին կազմել է 7.1%, շինարարությունը՝ 6.8%, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 6.7%, բնակչության ապահովագրությունն ու սոցապահովությունը՝ 5.7%, պետկառավարումը՝ 5.4%, մշակույթն ու զվարճանքները՝ 5.1%։ Մյուս ոլորտներին բաժին է ընկել մոտ 5%։
Ավելի վաղ ֆինանսների նախարարությունը կանխատեսել էր, որ տնտեսական անկումը ՀՀ-ում կարող է հասնել 8%-ի, սակայն 2021-ին ՀՆԱ աճ է սպասվում։ ԿԲ-ն վերանայել է 2020թ․ համար իր կանխատեսումը, որտեղ անկումն ակնկալվում էր 7.2%, իսկ այժմ ակնկալվում է 7.8%։ 2021-ի համար նախնական կանխատեսումը մոտ 2% աճի սահմանում է։