Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինայնի հրավիրած հանրահավաքը:
Նա նշել է, որ որպես վարչապետ բոլոր զինվորականներին հրամայում է զբաղվել իրենց գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմանմբ:
Փաշինյանը հայտարարել է, թե բանակը չի կարող հետ նայել, «բանակը չի կարող քաղաքական պրոցեսում ներքաշվել, բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողոովրդին ու ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը»:
Վարչապետի խոսքով՝ ԳՇ-ն ռազմական հեղաշրջման փորձ է արել, բայց ժողովուրդը դա թույլ չի տա:
44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: