Հայրենիքի փրկության շարժումը պատվիրակություն է ուղարկում նախագահ Արմեն Սարգսյանի մոտ, Բաղրամյան փողոցում շարունակվող հանրահավաքի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, փոխացում է Sputnik Armenia-ն։
Նրա խոսքով՝ պատվիրակությունը նախագահի հետ քննարկելու է երկրում ստեղծված իրավիճակն ու հնարավոր լուծումները։ Նա հայտնել է, որ Ազգային ժողովը նիստ չի գումարել։ Սաղաթելյանի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է գալ Ազգային ժողով ու որոշում կայացնել։
Սաղաթելյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարությանը, թե եթե ընդդիմադիրները «քաղաքական հայտարարությունների չափն անցնեն, կձերբակալվեն»։
«Գլուխդ պատին կտաս, թե կարող ես մարդ ձերբակալել»,- ասել է նա ու նշել, թե ոչ ոք իրավունք չունի ժողովրդին վախեցնելու, իսկ իշխանությունը պարտավոր է ժողովրդի հետ հաշվի նստելու։
44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ինքը՝ նախագահը, դեռ չի ստորագել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը: