6 մարտի 2009 - 10:42 AMT
Թբիլիսին չպետք է օգտագործի օգոստոսյան իրադարձությունները ՆԱՏՕ-ի հետ մերձեցման համար
ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միայն օգուտ կտա Ուկրաինային ու Վրաստանին, սակայն դաշինքին այդ երկրների անդամակցության մասին խոսակցություններն այսօր անհեռանկարային են: Այդ մասին «Ուկրաինան ու ԱՊՀ երկրները համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում» թեմայով Երեւան-Թբիլիսի-Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:

«Ես եղել եմ եւ շարունակում եմ մնալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կողմնակից: Սակայն այժմ ավելի լավ կլինի, եթե Կիեւը ձեռնպահ մնա այդ գաղափարից: Հասկանալի է, որ Կովկասում վերջին իրադարձություններից հետո Դաշինքը այնպես չի վերաբերվում Ուկրաինային ու Վրաստանին, ինչպես նախկինում»,-ընդգծել է Լեոնիդ Կուչման: Նա նաե- խորհուրդ է տվել Թբիլիսիին չօգտագործել օգոստոսյան իրադարձությունները ՆԱՏՕ-ի հետ մերձեցման համար:

Անդրադառնալով ՎՈՒԱՄ-ի գործունեությանը` Ուկրաինայի նախկին նախագահը, որը կանգնած է եղել այդ կազմակերպության ակունքների մոտ, նշել է, որ նրա ստեղծումը հետապնդում էր մասնակից անդամների համար տրանսպորտային միաջնցքներ ապահովելու նպատակը: «Մենք չենք ձգտել ՎՈՒԱՄ-ը դարձնել ռազմաքաղաքական դաշինք, քանի որ նա նման հեռանկարներ չունի»,-հայտարարել է Լեոնիդ Կուչման: