26 փետրվարի 2021 - 12:45 AMT
ՀՀ նախագահը հանդիպելու է Օնիկ Գասպարյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը անդիպում է նախաձեռնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։