ԱՄՆ-ի Բըրբանքի քաղաքային խուրհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող հռչակագիրը։ Քաղխորհուրդը միաժամանակ չեղարկել է Բըրբանք-Հադրութ քաղաքների բարեկամության կարգավիճակը, քանի որ քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Նշվում է, որ Հայ դատի հանձնախումբը 2020-ի աշնանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից սկսել էր աշխատել քաղխորհրդի հետ Արցախի ճանաչման ուղղությամբ, տեղեկացնում է Asbarez-ը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղի նախագահ Սարգիս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին և բնակիչներին, որոնք սատարում են Արցախի ժողովրդին ինքնորոշման և ազատության համար պայքարում։
ԱՄՆ բազմաթիվ քաղաքներ, ինչպես նաև որոշ նահանգներ, ճանաչել են Արցախի անկախությունը։