9 մարտի 2021 - 16:20 AMT
ՀՀ նախագահը երբեք Բաքվում չի եղել

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն, արձագանքելով ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, դրանք ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն է որակել:

«Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր, չի եղել Բաքվում: Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին, 2020թ. նոյեմբերի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը:

Հորդորում ենք մեր գործընկերներին ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն և անհայտ ծագման անձանց կեղծ հայտարարությունները տարածելուց»,-ասվում է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։