15 մարտի 2021 - 11:24 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 317 նոր դեպք կա և 10 մահ

Հայաստանում մարտի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 178,702-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 317-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ մարտի 14-ին, ոչ բոլոր ախտորոշման լաբորատորիաներն են աշխատել։

Մարտի 14-ին 2460 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 776,843 թեստավորում։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, բոլորը-ը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3265 դեպք կա, այլ պատճառով՝ 836։

Ապաքինվել է ևս 230 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 166,410 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 8190 –ի։