15 մարտի 2021 - 11:40 AMT
Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

Մարտի 15-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի մեքենաների համար՝ դժվարանցանելի, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար։

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Կապանի տարածաշրջանում մառախուղ է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տ