ԱՄՆ-ում տեղի է ունեցել Grammy երաժշտական մրցանակի մրցանակաբաշխությունը՝ պանդեմիայի պատճառով արարողությունն ընթացել է հիբրիդային ձևաչափով։ Հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել տարբեր բեմերում։
Տարվա երգ է ճանաչվել H.E.R-ի I Can't Breathe-ը (Having Everything Revealed, իսկական անումը՝ Գաբրիելա Ուիլսոն)։
Տարվա ալբոմը Թեյլոր Սվիֆթի Folklore-ն է, տարվա ձայնագրությունը՝ Բիլլի Այլիշի Everything I Wanted-ը։
Լավագույն նոր կատարող է ճանաչվել Մեգան Փիթին։ Փոփ երաժշտության ժանրում լավագույն մենակատարը Հարրի Սթայլսն է (Watermelon Sugar)։
Լավագույն երաժշտական տեսանյութի համար մրցանակը շնորհվել է Brown Skin Girl (Բեյոնսեն դստեր՝ Բլյու Այվի Քարթերի հետ)։
Լեդի Գագայի և Արիանա Գրանդեի Rain on Me կատարումը լավագույնն է ճանաչվել «փոփ երաժշտության լավագույն դուետ/խմբային կատարում» անվանակարգում։
R&B (Rhytm and Blues) ժանրի լավագույն երգ է ճանաչվել Բեյոնսեի Black Parade-ը, լավագույն ռեփ երգը՝ Savage (Բեյոնսեի և Megan Thee Stallion-ի դուետ)։
Քանյե Ուեսթը Grammy է ստացել Jesus Is King-ի համար՝ այն ճանաչվել է լավագույն քրիստոնեական ալբոմ։
Լավագույն ռեմիքս ձայնագրությունը Roses-ն է (Իմանբեկ Զայկենով՝ հայտնի որպես Imanbek)։
Լավագույն սաունդթրեքը «Ջոկեր» ֆիլմի համար շնորհվել է կոմպոզիտոր Հիլդուր Գուդնադօտիրին։
Հատուկ ֆիլմի համար գրված լավագույն ստեղծագործություն է ճանաչվել Բիլլի Այլիշի No Time to Die-ը։
«Լավագույն դասական գործիքային մենակատար» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ճանաչվել Կիրիլ Գերշտեյնը (ալբոմ՝ Adès: Concerto for Piano and Orchestra)։
Լավագույն օպերային ձայնագրություն է համարվել Գերշվինի Porgy And Bess-ը, դիրիժոր՝ Դևիդ Ռոբերտսոն։
«Դասական երաժշտության ալբոմի լավագույն ինժինիրիգ» անվանակագրում մրցանակի են արժանացել Դևիդ Ֆրոսթը, Չարլի Պրոստը և Սիլաս Բրաունը (Shostakovich: Symphony No. 13, Babi Yar)։
Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ է ճանաչվել Ռեյչել Մեդոուի «Բեկում․ կոռումպացված ժողովրդավարություն, վտարանդի-պետությունը Ռուսաստանում և ամենահարուստ ու ավերիչ արդյունաբերությունը Երկրի վրա» աուդիոգիրքը»։
«Գրեմմի»-ն (Grammy) Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է, հիմնվել է 1958-ի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից: Հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ։ «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգևատրվում է 108 կատեգորիաjում՝ 30 երաժշտական ժանրերով, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում: Գրեմմի մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի ունեցել 1959 թ. մայիսի 4-ին: