15 մարտի 2021 - 11:46 AMT
Արցախի սոցապ․ 68,000 դրամի աջակցությունից օգտվելու դիմումների վերջին օրն է

Արցախում 68,000 դրամի չափով 4 ամիս աջակցությունից օգտվելու համար դիմումների լրացման վերջնաժամկետը մարտի 15-ն է, հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։

Նախարարությունից հորդորում են դիմումը լրացնելու ընթացքում ծագած հարցերով զանգահարել իրենց թեժ գծին՝ 114 համարով կամ այցելեկ Ստեփանակերտի Կնունյանցների 1 հասցեում գործող դիմումների բաժին։

Փետրվարին հայտարարվել էր, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական կտրամադրվի 68,000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով՝ սկսած 2021 թվականի մարտից։