Դադիվանքը նոր վանահայր ունի․ տեր Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։
Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, գործուղվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր։
Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաև Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։
Դադիվանքի նախկին վանահայր քահանա տեր Հովհաննես Հովհաննիսյանը կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Երևանի սբ Երրորդություն եկեղեցի։ Նա առողջական խնդիրներ ունի։
«Տեր Հայրն ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք»,-ասվում է գրառման մեջ։
44-օրյա պատեազմից հետո Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները գրում էին, թե այնտեղ ուտի հոգևորական է որպես հովիվ նշանակվել, հայկական կողմից այդ լուրը հերքել էին՝ նշելով, թե հոգևորականը պարզապես այցելել է վանք։