«Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատիրոջ գործով ձերբակալված Արամ Սարգսյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել, վերացվել է խափանման միջոց կալանավորումը, հայտնել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը, փոխանցում է Aysor.am-ը։
Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։
«Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտահաշվից պարբերաբար իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչում են վիրավորական արտահայտնություններ։ Ավելի վաղ այդ էջը վարելու կասկածով ձերբակալվել էին, ապա ազատ արձակվել նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը։ Դրանից հետո ֆեյքը շարունակել է գրառումներ կատարել, Սաղաթելյանը, Բեքարյանը և Ավագյանը հայտնել էին, թե այդ անձին չեն ճանաչում։