Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը։ Ռեկտորի ընտրության երկրորդ փուլում նա ստացել է ձայների առավելագույն քանակը, գրում է Aysor.am-ը։
Մարտի 1-ին ՀԱՊՀ-ում չէր հաջողվել նոր ռեկտոր ընտրել։
Թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել 50+1 տոկոս ձայներ հավաքել։ Առաջադրվել էր վեց թեկնածու, նրանցից երկուսը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը, հանել էին իրենց թեկնածությունը:
Թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն, իսկ Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն: