7 մարտի 2009 - 18:58 AMT
ԱՄՀ-ի խորհուրդը հաստատել է Հայաստանին 540 մլն դոլարի չափով վարկի տրամադրումը
Հայաստանի համար 368 մլն SDR-ի չափով (շուրջ 540 մլն դոլար) պահուստային միջոցների մասին 28-ամսյա համաձայնագրի կնքումը հաստատվել է 2009 թվականի մարտի 6-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից, այդ մասին նշվում է ԱՄՀ-ի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

ԱՄՀ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք դրամական միջոցները կուղղորդվեն գլոբալ ճգնաժամի հետեւանքների վերացման ծրագրի աջակցմանը, արժութային եւ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը, ինչպես նաեւ բնակչության աղքատ խավերի պաշտպանությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 161,5 մլն SDR-ին (շուրջ 237 մլն ԱՄՆ դոլար) համարժեք գումարն անմիջապես կտրամադրվի, մնացած միջոցները` 9 չափաբաժիններով:

Տվյալ համաձայնագրի հաստատումն ԱՄՀ-ի, Հայաստանի քվոտայի շուրջ 400 տոկոսը կազմող, պաշարներին բացառիկ մուտքի հնարավորություն է տալիս: Համաձայնագիրը հաստատվել է Արժույթի միջազգային հիմնադրամի արագացված ֆինանսական մեխանիզմի ընթացակարգի շրջանակներում: --Շ--