Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2020թ․ կազմել է 117 մլրդ դրամ (31.12.2020 թ. դրությամբ), ինչը գերազանցել է 2019-ի ցուցանիշը` 50 տոկոսով: Բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում 2020-ին կազմել է 24 տոկոս: Այս ցուցանիշով բանկն առաջատարն է ֆինանսական համակարգում:
Վերջին տարիներին Բանկի հիփոթեքային պորտֆելը շարունակաբար աճել է: Եթե 2018 թվականի տարեվերջին հիփոթեքային վարկավորման ծավալները կազմել են 45 մլրդ դրամ, ապա 2019-ի նույն ժամանակահատվածի դրությամբ այն աճել է` հասնելով ավելի քան 78 մլրդ դրամի, իսկ 2020-ին նշված ցուցանիշը կազմել է մոտ 117 մլրդ դրամ: Բանկի հիփոթեքային վարկավորման ծավալները 2020թ.` 2019-ի համեմատ աճել են 50 տոկոսով:
Չնայած 2020-ին երկրում ստեղծված իրավիճակին ու ծագած դժվարություններին, Բանկը շարունակել է ակտիվ վարկավորում իրականացնել հիփոթեքային շուկայում` գերազանցելով սահմանված թիրախային ցուցանիշները:
Ամերիաբանկի` Estate.ameriabank.am հարթակում ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: