Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա օգնել թիմին հավաքականի առաջիկա հանդիպումերի ընթացքում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Մխիթարյանի հետազոտության արդյունքները:
Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների ախտահարում, որն ազդրում հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ։
Մարտի 28-ին կայանալու է Հայաստան-Իսլանդիա, իսկ մարտի 31-ին Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Covid-19-ի սահմանափակումներից ելնելով՝ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու:
Տոմսերն արդեն վաճառվում են։