17 մարտի 2021 - 10:26 AMT
Մարտունու ուղղությամբ ևս 3 աճյուն է հայտնաբերվել

Մարտի 16-ին որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել է ևս 3 զոհված զինծառայողի աճյուն։

Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել, տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

Մարտի 17-ին որոնումները կշարունակվեն Հադրութի շրջանում:

2020-ի նոյեմբերի 13-ից մարտի 16-ի դրությամբ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն: