17 մարտի 2021 - 11:13 AMT
Ռուս խաղաղապահները 1 օրում Արցախում մոտ 120 պայթուցիկ են ոչնչացրել

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմն Արցախում մեկ օրում մոտ 120 պայթուցիկ առարկա է ոչնչացրել, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Պայթեցումներն իրականացվել են «Բալիջա» հատուկ հրաձգարանում։

Ամեն օր պայթեցման աշխատանքներին մասնակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող։

Ոչնչացումն իրականացվում է պայթեցման միջոցով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանումները շարունակում են Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները։

Խաղաղապահ ուժերի ինժեներային ստորաբաժանումներն օգնում են նաև վերականգնել ճանապարհային երթևեկությունը, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, ինչպես նաև սոցիալական օբեյկտներում և բնակելի տներում տաքության ապահովումը։ Իսկ ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ուղեկցում են ավտոտրանսպորտը, որն առաջին անհրաժեշտության ապրանքներ է տեղափոխում հեռավոր բնակավայրեր։

Photo. Ria Novosti