17 մարտի 2021 - 13:01 AMT
ԱՆ-ն Covid-19-ի պատճառով 2021-ին արդեն 2․4 մլրդ դրամ է ծախսել

Covid-19-ի համավարակով պայմանավորված՝ 2021 թվականի հունվարից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Առողջապահության նախարարությունը 2․4 մլրդ դրամ է ծախսել, 1․2 մլրդ-ից ավելին միայն՝ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման վրա։

Նախարարությունից ներկայացրել են երկրում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում իրականացրած ծախսերի մասին տեղեկություններ։

Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները կազմել են 733 մլն դրամից ավելի։ Համավարակի օրերին բուժաշխատողներին պարգևատրելու վրա ծախվել է 22 մլն դրամ, պաշտպանիչ միջոցներով հագեցվածության համար հատկացվել է 13 մլն դրամից ավելի։

ԱՆ-ն ներկայացրել է բացառապես իր կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Նախարարությունից ասում են՝ համավարակի պատճառով ծախսերը շարունականան բնույթ են կրում։