Սեպտեմբերից ուսուցիչների վճարման համակարգում կկատարվեն փոփոխություններ՝ հաջողությամբ մասնգիտական որակովորումը վերահաստատած, ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԿԳՄՍՆ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ։
Նա նշել է, որ կրթության ոլորտում բարեփոխումները միշտ մաքսիմալ դժվար են ընթանում և այդ համատեքստում կարևորել է ֆինանսատնտեսական միջավայրի փոփոխությունը։ «Փորձում եքն ինստիտուցիոնալ հենքի վրա դնել ուսուցիչների վճարման համակարգը։ Պետք է վստահ լինենք, որ դասարան մտնող ամեն ամեն ուսուցիչ համապատասխանում է պետության սահմանած չափորոշիչներին»,-ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ ընդունված են նախակրթության և հանրակրթության չափորոշիչները, այժմ առարկայական չափորոշիչների վրա են աշխատում։
Փաշինյանը, նշելով, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում են դեպի բարձագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունում, կարևորել է ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափար։ Ըստ նրա բուհերը կամ դրանց մեծ մասը Երևանի կենտրոնից պետք է տեղափոխվեն այլ տարածք, նույնիսկ քաղաքից դուրս, ինչը նոր բովանդակություն կհաղորդի, քանի որ բուհերն իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատսխանում ժամանակակից չափորոշիչներին։
Նա ասել է նաև, որ նոր միջավայրում պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում աշխատանքային այցի ժամանակ նախարարության շենքը շրջապատված էր ոստիկաններով։ ԿԳՄՍՆ դիմաց են նաև ընդդիմադիր Հայ Հեղափոխական Դաշնակցության որոշ ներկայացուցիչներ։