9 մարտի 2009 - 11:42 AMT
Իրանը նոր հեռահար հրթիռ է փորձարկել
Իրանը նոր հեռահար հրթիռ է փորձարկել: Փորձարկման մասնրամասների մասին չի հաղորդվում, տեղեկացնում է Xinhua գործակալությունը: Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատար Ալի Ջաֆարին հայտարարել է, որ իրանական հրթիռներն իվիճակին են ոչնչացնել Իսրայելի միջուկային օբյեկտները: Նա ավելացրել է, որ Թեհրանն ունի մինչեւ 2 հազար կմ հեռահարությամբ հրթիռներ:

«Իսրայելի զավթած հողերի ցանկացած մասում գտնվող բոլոր միջուկային օբյեկտներն իրանական հրթիռների հասանելիության սահմաններում են», - ընդգծել է Ալի Ջաֆարին: