9 մարտի 2009 - 12:01 AMT
«Սթարը» կողմնակից է սպառոզ-բիզնես-պետություն համագործակցությանը
Այս տարի «Սթար» սուպերմարկետների ցանցի ռազմավարությունը կուղղորդվի ներքին արտադրության աճին: «Սթար» սուպերմարկետների ցանցի նոր բաժանմունքի բացումից հետո ոչ մեծ ընդմիջում կարվի` ստեղծված պայմաններում մեր սպառողների նախապատվություններն ավելի լավ ուսումնասիրելու նպատակով», - վերանորոգման աշխատանքներից հետո «Սթար» սուպերմարկետի բացման արարաողության ժամանակ PanARMENIAN.Net-ի լրագրողի հետ զրույցում հաղորդել է «Սթարի» գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Նրա խոսքերով, առաջիկայում ցանցի ղեկավարությունը գործողություններ կձեռնարկի շուկայում իրավիճակի ուսումնասիրության, ստեղծված պայմաններում ապրանքի գնման ժամանակ սպառողների նախապատվությունների փոփոխության, ապրանքների այդ կատեգորիաների օպտիմալացման, «Սթար» ապրանքանիշի ներքին արտադրության բարձրացման ուղղությամբ:

Դրամի արժեզրկումը հանգեցրել է ներմուծվող ապրանքների գների բարձրացմանը, սակայն «Սթար» ապրանքանիշի ապրանքների գները չեն բարձրանա:

Ինչպես հաղորդել է Քերոբյանը, ցանցի ղեկավարությունը ծրագրում է 2009 թվականին եւս երկու սուպերմարկետ բացել, սակայն մտադիր չէ ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանի մարզերում:

Նա կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է սպառոզ-բիզնես-պետություն սերտ համագործակցություն, քանի որ բիզնեսը կապող օղակ է եւ կարող է ազդել ինչպես շարքային սպառողի պահանջների ու նախապատվությունների վրա, այնպես էլ աջակցել կառավարությանն իրականացվող քաղաքականության հարցում: «Սթարն» օրական սպասարկում է 25 000 սպառողի, եւ պետությունը մեր օգնությամբ կարող է վերահսկել գները շուկայում», - ասել է նա: Իր կողմից, պետությունը պետք է փոփոխություններ կատարի հարկային օրենսգրքում եւ, վերջապես, արտադրողին զարգանալու, տեղական արտադրությունը կարգավորելու եւ նորմալ գործառնող տնտեսություն ստեղծելու հնարավորություն տա: