9 մարտի 2009 - 12:54 AMT
Էլինա Դանիելյանը պարտվել է ՖԻԴԵ-ի Գրան-պրիի երկրորդ փուլում
Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը կանանց Գրան-պրիի առաջին շրջանի երկրորդ փուլում տանուլ է տվել հնդկուհի Հումպի Քոներուին: Հայաստանի ներկայացուցիչը, խաղալով սեւերով, հանձնվեց պարտիայի 31-րդ քայլում: Այդ հաղթանակից հետո Քոներուն դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: Դանիելյանն ունի 1 միավոր: Հայ շախմատիստուհին 6-8 տեղերն է կիսում վրացուհի Մայա Չիբուրդանիձեի եւ Շվեդիայի ներկայցուցիչ Պիա Քրամլինգի հետ:

Այսօր ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 3-րդ փուլում Էլինա Դանիելյանն ուժերը կչափի չին շախմատիստուհի Շեն Յանի հետ: