22 մարտի 2021 - 11:25 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 506 նոր դեպք կա և 15 մահ

Հայաստանում մարտի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 184,219-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 506-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3360 դեպք կա, այլ պատճառով՝ 860։

Ապաքինվել է ևս 432 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 168,721 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 11,278-ի:

Մարտի 21-ին 3753 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 808,355 թեստավորում։