24 մարտի 2021 - 10:44 AMT
Ռազմական դրությունը ՀՀ-ում չեղարկվել է

Հայաստանում ռազմական դրությունը հանվել է, Ազգային ժողովը կողմ է քվեարկել այն հանելու նախագծին։

Կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 1-ական։

Նախքան քվեարկությունը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին։

Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված էր ռազմական դրություն: Օրինագիծն ԱԺ էին ներկայացրել ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ-ն։