Հայաստանը պետք է զարգացնի ֆյուչերսների շուկան եւ չկրճատի բյուջետային ծախսերը
«Կենտրոնական բանկի դրամա-վարկային քաղաքականության մեջ մեծ նշանակություն ունի ֆյուչերսների շուկայի ստեղծումը»,- երկուշաբթի օրը Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅԴ կուսակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով, ֆյուչերսների շուկայի բացակայությունն այն հիմնական պատճառներից մեկն է, որ Կենտրոնական բանկը ստիպված է նման կտրուկ քայլեր կատարել: Ինչպես հաղորդել է Մինասյանը, ապագայում կատարվելիք պարտականությունների շուկայի առկայությունը թույլ կտար հանրության մոտ դրական սպասումներ ձեւավորել: «Այնժամ հանրությունը կիմանար, թե երբ եւ ինչ տարադրամ կարելի է ձեռք բերել»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Չնայած ֆինանսական ճգնաժամին, Հայաստանը, պատգամավորի կարծիքով, այնքան էլ վատ դրության մեջ չէ, որպեսզի բյուջեն սահմանափակումների ենթարկի: «Որպես տնտեսագետ եւ քաղաքական գործիչ` ես անթույլատրելի եմ համարում բյուջեի սահմանափակումը, այսինքն բյուջետային ծախսերի ծրագրերի սահմանափակումը»,- ասել է նա: Արծվիկ Մինասյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը պետք է ավելացնի սոցիալական ծրագրերի եւ բնակարանների կառուցման համար նախատեսված ծախսերը, քանի որ դա կօգնի դառնալու երկրի տնտեսության զարգացման շարժիչ: Բացի այդ, պատգամավորի կարծիքով, դժվար է կանխատեսել, թե ինչպես հետո կզարգանա Հայաստանի տնտեսությունը: «Հնարավոր չէ վերանայել բյուջեն, որովհետեւ ներկա պահին հարկային հանցագործությունների մակարդակն այնքան վատը չէ, որքան որ պատկերացնում են»,- ասել է նա: