24 մարտի 2021 - 12:07 AMT
Մինչև 3-6 մլն դրամի տուգանք՝ վիրավորանքի ու զրպարտության համար․ Նախագիծն ընդունվել է

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը կավելանա:

Ըստ դրա՝ վիրավորանքի համար կսահմանվի մինչև 3 մլն դրամ տուգանք, զրպարտության` մինչև 6 մլն:

Նախագիծը հեղինակել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյան։

Գործող օրենքով վիրավորանքի համար սահմանված էր մինչև 1 մլն դրամ, զրպարտության համար` 2 մլն դրամ փոխհատուցում: Ավելի վաղ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին` նշելով, որ պետք է տուգանքի չափը նվազեցվի: